Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է այսպես կոչված «Նեգրեյրայի գործին»։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նկատմամբ հետաքննություն է ընթանում՝ կապված Իսպանիայի Մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահին ակումբի կողմից կատարված վճարումների հետ։
«Եթե ոչինչ չձեռնարկվի, սա կդառնա համաշխարհային մրցավարության պատմության ամենամեծ սկանդալը»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերում է El Chiringuito TV-ն:
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել էր, որ ակումբի կողմից որևէ կանոնակարգ չի խախտվել։ Կատալոնական ակումբի ղեկավարը մեղադրում էր մադրիդյան թիմին այս պատմությունն արհեստականորեն ուռճացնելու մեջ։
Կատալոնական ակումբում պնդում են, որ Նեգրեյրային գումար են վճարել ոչ թե մրցավարների աշխատանքի վրա ազդելու, այլ զուտ մրցավարական հաշվետվություններ ստանալու նպատակով։
























































