Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստաալիքը կոշտ է արձագանքել թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի 4-խաղյա որակազրկմանը՝ որպես համեմատություն հիշատակելով կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալին։
Ակումբային հեռուստաալիքի եթերում ակնարկել են Իսպանիայի ֆուտբոլային ղեկավարության կողմնակալ վերաբերմունքի մասին․
«Մենք պարզապես չենք կարող պատկերացնել, որ Լամին Յամալին չորս խաղով որակազրկեին ինչ-որ մեկի մազերից քաշելու համար»,- եթերում հնչած արտահայտությունն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ հանդիպմանը Վինիսիուսը քաշել էր մրցակցի ֆուտբոլիստի մազերից, ինչից հետո էլ բուռն կերպով արձագանքել էր իրեն ցույց տրված կարմիր քարտին։ Արդյունքում բրազիլացի վինգերը 4-խաղյա որակազրկում է ստացել և բաց կթողնի Լա Լիգայի առաջիկա տուրերը, այդ թվում՝ «Բարսելոնայի» դեմ կայանալիք արտագնա «Էլ Կլասիկոն»։
























































