Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան La Repubblica-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Իտալիայում մրցաշրջանի հնարավոր վերսկսումը:
«Ես հարգում եմ գիտությունը, բայց չեմ պատրաստվում ձեռնույնան մնալ: Մենք աշխատում ենք մրցաշրջանը ավարտին հասցնելու ծրագրի վրա:
Երբ Իտալիան վերադառնա բնականոն կյանքին, երբ ստեղծվեն ճիշտ պայմաններ այլ ոլորտներում գործունեության վերսկսման համար, ֆուտբոլը նույնպես կվերադառնա:
Ես սա ասում եմ ևս մեկ անգամ․ առաջնությունը պետք է ավարտվին հասցվի, եկել է ժամանակը: Կառավարություն, լիգա, ֆեդերացիա, բժիշկներ, մենք բոլորս պատասխանատու որոշում կկայացնենք»,- ասել է Գրավինան: