Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որն այս պահին վարձակալությամբ հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադի» կազմում, առաջնության ավարտից հետո մտադիր չէ վերադառնալ արքայական ակումբ:
Վարձակալության ժամկետը նախատեսված է մինչև 2020/21 թթ-ի մրցաշրջանի ավարտ: Նորվեգացին արդեն տեղեկացրել է, որ երջանիկ է Սան-Սեբաստյանի ակումբում ու ցանկանում է, որ շարունակվի վարձակալության ժամկետը:
Խաղացողը մտադիր է ավելի շատ խաղային պրակտիկա ունենալ ու կայանալ, հետո նոր վերադառնալ Մադրիդ: