Նորվեգիայի հավաքականի կիսապաշտպան Մարտին Էդեգորդի ստացած վնասվածքը Ջիբրալթարի հետ խաղում լուրջ չէ: Այս մասին խաղից հետո հայտարարեց նորվեգացիների գլխավոր մարզիչ Ստոլե Սոլբակկեն:
«Ես իսկապես հուսով եմ, որ Էդեգորը պատրաստ կլինի շաբաթ օրը կայանալիք Թուրքիայի դեմ խաղին: Սա լուրջ վնասվածք չէ »,-ասել է մարզիչը:
Հիշեցնենք, որ Նորվեգիան հաղթեց Ջիբրալթարին 3: 0 հաշվով։ Նորվեգացիներն իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն մարտի 27-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Թուրքիայի ընտրանուն։Է