Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որն այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ-Սոսյեդադի» կազմում, կարող է փոխել ակումբային գրանցումը:
Sport Mediaset-ի հաղորդմամբ, 21-ամյա նորվեգացուն ցանկանում է իր կազմում տեսնել «Միլանը»: Նախորդ տարի ևս «Միլան»ը հետաքրքրություն էր ցուցաբերում:
Խաղացողի տրանսֆերը գնահատվում է 40 մլն եվրո, ինչը կարող է պատճառ հանդիսանալ, որ «Միլանը» փորձի վարձակալել Էդեգորին:
նախկինում հաղորդվում էր, որ Զիդանը մեծ հույսեր է կապում նորվեգացու հետ: