Իտալական «Բրեշիայի» նախագահ Մասիմո Չելինոն հայտարարել է, որ չի թույլատրելու իր ֆուտբոլիստներին շարունակել մրցաշրջանը, հաղորդում է Giornale di Brescia-ն:
«Նրանք ուզում են վերսկսել առաջնությունը, սակայն, դա ինձ չի հուզում: Լիգան կարող է միավորներ խլել մեզնից, բայց ես կգնամ այդ քայլին:
Ֆուտբոլային ղեկավարությունը պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Բրեշիա քաղաքում: Կորոնավիրուսը բազմաթիվ կյանքեր է խլում:
Կարող ենք հայտնվել Սերիա Բ-ում, բայց դա էլ սարսափելի չէ: Մենք անպայման կվերադառնանք:
Տղաների առողջությունը շատ ավելի կարևոր է ֆուտբոլից: Չեմ պատրաստվում խորտակել երիտասարդների ճակատագրերը»,- ասել է Չելինոն:
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Իտալիայում անցել է 152.000-ը: