AS-ի փոխանցմամբ, «ՌԲ Լայպցիգը» շահագրգռված է ձեռք բերել «Նիցցայի» պաշտպան Մալանգ Սարին և ՊՍԺ-ի պաշտպան Նիանզու Կուասիին:
Հաղորդվում է, որ ակումբը վստահ է, որ Դայոտ Ուպամեկանոն կհեռանա ակումբից հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում, և գերմանացիները ցանկանում են արագ գտնել նրա փոխարինողին: Ուպամեկանոյին այժմ հավակնում են մի շարք գրանդ ակումբներ՝ «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին»։
Այս մրցաշրջանում Սարը «Նիցցայի» կազմում մասնակցել է 20 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: Կուասին 13 խաղ է անցկացրել ՊՍԺ-ի կազմում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: