«Բավարիայի» պաշտպան Ջոշուա Կիմիխը կարծում է, որ Գերմանիայի առաջնությունը պետք է ավարտին հասցվի, եթե դա մարդկանց համար անվտանգ լինի:
«Կարծիքները կարող են տարբեր լինել, բայց ես կարծում եմ, որ շատերը ուրախ կլինեն նորից ֆուտբոլ դիտել, նույնիսկ եթե դա դիտեն հեռուստացույցով։
Մյուս կողմից, դժվար է, առաջնության վերսկսումը պետք է արդարացված լինի հասարակության համար: Մարդկանց առողջությունն առաջնահերթ պետք է լինի», — ասել է Կիմիխը Abendzeitung München-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգան դեռ դադարեցված է կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Երկուշաբթի օրը «Բավարիան» վերադարձավ մարզումների: