Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը խոսել է կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակի մասին։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ 20-ամյա ֆուտբոլիստն ուզում է տեղափոխվել «Բավարիա»։ Մյունխենցիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ի դեմս կիսապաշտպանի միջին գծի իդեալական ուժեղացում է տեսնում։ «Բայերը» մտադիր է մեծ գումար աշխատել Կայի վաճառքից ու նրա դիմաց մոտ 114 մլն եվրո կպահանջի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հավերցի ծառայություններով հետաքրքրվուն են անգլիական ակումբները՝ այդ թվում «Լիվերպուլը», «Չելսին», ՄՅՈՒ-ն ու «Տոտենհեմը»։
Հավերցը «Բայերի» սան է ու ակումբի գույները պաշտպանում է 2016 թվականից։