Մազինյոն՝ «Բարսելոնայի» սաներ Տիագո Ալկանտարայի ու Ռաֆինյայի հայրը, խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ հավանական տեղափոխության մասին։
«Եթե վաղը Նեյմարը կարողանա վերադառնալ «Բարսելոնա», նրանք գոհ կլինեն։ Նա Մեսսիի միակ փոխարինողն է։ Աշխարհի միակ խաղացողն է, որ կարող է փոխարինել նրան։
Ռաֆինյան ու Տիագոն ոգևորված են։ Տիագոն 7-րդ տարին է անցկացնում Մյունխենում, իսկ Ռաֆան հիմա Վիգոյում է։ Եթե վաղը «Բարսելոնա» վերադառնալու անհրաժեշտություն լինի, դա տեղի կունենա։ Բայց հաստատ երբեք չի կարելի ասել»,- Մազինյոյի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Նեյմարը Մեսսիի հետ «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին։