Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի երկրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ (1-4)։
Ստամբուլում կայացած խաղի հաշիվը 28-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Ալեքսեյ Բատրակովը։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, Ժոաու Կանսելուն վերականգնեց հաշվի հավասարությունը։ Երկրորդ կեսում կատալոնացիներն արդեն պարզապես անկասելի էին և ցուցադրեցին հիանալի արդյունավետություն. 50-րդ րոպեին Ֆերմին Լոպեսը առաջ մղեց թիմին, ընդամենը երեք րոպե անց՝ 53-րդ րոպեին, Էնթոնի Գորդոնը խփեց երրորդ գնդակը, իսկ 65-րդ րոպեին Կարիմ Ադեյեմին ձևակերպեց հանդիպման վերջնական արդյունքը։
Այսպիսով, կատալոնական ակումբը տոնեց իր երկրորդ անընդմեջ հաղթանակը ընթացիկ խաղարկությունում։Լիգայի փուլի հաջորդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 20-ին (ժամը 23։00-ին) կհյուրընկալվի մրցաշարի գործող գավաթակիր ՊՍԺ-ին, իսկ «Գալաթասարայը» հոկտեմբերի 21-ին (ժամը 20։45-ին) ուժերը կչափի ֆրանսիական «Լիլի» հետ։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































