Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Մելքոնյանը հաղթահարել է Համաշխարհային համալսարանական ձմեռային խաղերի պարադահուկավազքի արագավազքի 1 կմ դասական ոճի որակավորման փուլն ու երրորդ արդյունքով դուրս է եկել եզրափակիչ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մելքոնյանը բրոնզե մեդալ էր նվաճել Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում: Նա երրորդ լավագույն արդյունքն էր ցույց տվել պարադահուկավազքի 10 կմ ազատ ոճում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այդ խաղերում: