Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասապահ Գիլյերմեն նշել է, թե ով է աշխարհի լավագույն դարպասապահը՝ իր կարծիքով։
«Աշխարհի լավագույն դարպասապահը հիմա (Յան) Օբլակն է։ Ես շուտվանից եմ նրան համարում լավագույնը աշխարհում։
Նա միշտ խաղում է բարձր մակարդակով։ Նա շատ արագ է ու միևնույն ժամանակ շատ հանգիստ»,-Գիլյերմեի խոսքերն է մեջբերում championat.com-ը։
Ավելի վաղ Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ևս նշել էր, որ աշխարհի լավագույն դարպասապահը Յան Օբլակն է։