Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը պատասխանել է այն հարցին, թե որ դեպքում կլքի մադրիդյան թիմը.
«Ես ապագա չեմ կարող գուշակել: Չեմ կարող գուշակել, թե որտեղ կլինեմ ապագայում կամ այլ բան: Իմ այստեղ լինել-չլինելը կապված է տարբեր պատճառներից: Օրինակ, հնարավոր է՝ ինչ-որ ժամանակ ակումբը ստիպված լինի վաճառել խաղացողներից մեկի տրանսֆերը:
Ես ավելացնելու ոչինչ չունեմ: Այստեղ եմ անցկացրել 7 տարի, ունեմ ևս 2 տարվա պայմանագիր»,-Օբլակի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Ավարտված խաղաշրջանում Օբլակը 46 անգամ պաշտպանել Է «Ատլետիկոյի» դարպասն ու այդ ընթացքում բաց թողել 36 գոլ: 28-ամյա դարպասապահը մայիս ամսին ճանաչվել է Լա Լիգայի լավագույն խաղացող: