Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարծիք է հայտնել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղի վերաբերյալ։
«Մեկ ամիս առաջ մենք հեռու էինք ամեն ինչից, իսկ հիմա մոտ ենք ամեն ինչին, բայց մեկ ամսից ամեն ինչ կարող է նորից փոխվել։ Այդ իսկ պատճառով ավելի լավ է շատ առաջ չմտածել և փոխարենը կենտրոնանալ առօրյա գործերի վրա. քրտնաջան աշխատել, լավ մարզվել և փորձել հաղթել մնացած բոլոր խաղում»,- Օբլակի խոսքերն է մեջբերում Atletico Universe-ը X սոցիալական ցանցի իր էջում ( նախկինում Twitter):
Իսպանիայի առաջնության 15-րդ տուրից հետո «Բարսելոնան» առաջին տեղում է (37 միավոր), երկրորդ տեղում «Ռեալն» է (33 միավոր), երրորդում՝ «Ատլետիկոն» (32 միավոր): 16-րդ տուրի հաջորդ հանդիպումը «Ատլետիկոն» կանցկացնի «Սևիլիայի» հետ դեկտեմբերի 8-ին: