Իսպանական Պրիմերայի 28-րդ տուրում «Աթլետիկոն» սեփական հարկի տակ ընդունել է «Ալավեսին» ու նվազագույն հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման միակ գնդակը 54-րդ րոպեին հեղինակել է Լուիս Սուարեսը: Սա ուրուգվայցու կարիերայի 500-րդ գոլն էր:
Նշենք՝ խաղավարտին Խոսելուն կարող էր հավասարեցնել հաշիվն ու «Ալավեսին» փրկել պարտությունից, սակայն նրա իրացրած 11-մետրանոցից հետո Յան Օբլակը հետ մղեց գնդակը:
«Աթլետիկոն», վաստակելով 66 միավոր, գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Ալավեսը» 23 միավորով 19-րդ տեղում է: Լուիս Սուարեսը Պրիմերայի ընթացիկ առաջնության ռմբարկուների ցանկի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում. նրա ակտիվում 19 գոլ կա: Առաջատարը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 21 գոլով: