Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեին համարում է այս պահի դրությամբ լավագույն աֆրիկացի խաղացող:
«Աֆրիկայում շատ լավ խաղացողներ կան, բայց հիմա լավագույնը, կարծում եմ, Մանեն է», — ասել է Հոլանդը Instagram-ում ուղիղ եթերում:
Erling Haaland names Sadio Mane as the best current African player 👀
— ESPN FC (@ESPNFC) April 4, 2020
(via erling.haaland/Instagram) pic.twitter.com/S749yYQvqH
Հիշեցնենք, որ Sky Sports-ի ընթերցողների վարկածով Մանեն ճանաչվել է ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույն խաղացող։