Իտալական «Նապոլին» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խունիոր Ֆիրպոյի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Football-Italia-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, նեապոլյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է բանակցություններ վարել 23-ամյա խաղացողի տեղափոխության հետ համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» իր ֆուտբոլիստին գնահատում է 20 միլիոն եվրո: