Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է ֆրանսիական «Ռեյմսի» ճապոնացի կիսապաշտպան Կեյտո Նակամուրայի ծառայություներով, հայտնում է Japanese Football-ը։ Իր հերթին JuveMedia-ն նշում է, որ Թիմոթի Վեայի ու Վեսթոն Մակքենիի հաջող ելույթներից հետո, թուրինյան գրանդը որոշել է հյուսիսամերիկյան շուկայի հետ միասին հայացքն ուղղել նաև ասիական ֆուտբոլը։
24-ամյա վինգերի տրանսֆերին հավակնում է նաև «Մարսելը»․ ֆուտբոլիստին իր թիմի կազմում է ցանկանում տեսնել թիմի մարզիչ Ռոբերտո դե Զերբին։ Դորտմունդի «Բորուսիան» ևս հետաքրքրված է Նակամուրայի ծառայություներով։
Ավելի վաղ նշվում էր, որ ֆուտբոլիստն ինքը ցանկանում է տեղափոխվել ԱՊԼ։ Նախորդ տարի, երբ նա հանդես էր գալիս ավստրիական ԼԱՍԿ-ի կազմում, նրա ծառայություններով հետաքրքրված էին նաև «Լիվերպուլն» ու «Աստոն Վիլան» (Daily Mail)։
Ըստ Transfermarkt-ի՝ Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 10 մլն եվրո։
Նակամուրան այս մրցաշրջանում անցկացրած 11 խաղում դարձել է 6 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ճապոնիայի հավաքականի կազմում անցկացրած 13 խաղում նա դարձել է 8 գոլի հեղինակ։