«Պարի Սեն Ժերմենի» որոշ խաղացողներ նյարդայնացած են թիմի մարզիչ Լուիս Էնրիկեի մարտավարական ճկունության բացակայությունից: Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի համաձայն, մի շարք խաղացողների դուր չի գալիս, որ իսպանացի մասնագետը չի օգտագործում որոշ խաղացողների ուժեղ կողմերը, մասնավորապես, վտանգը, որը ստեղծում են թիմի եզրայիններ Բրեդլի Բարկոլան և Ուսման Դեմբելեն անցումային գոտիներում, քանի որ դրանք չեն համապատասխանում Էնրիկեի մարտավարական փիլիսոփայությանը:
Նաև ՊՍԺ-ի խաղացողներին դուր չի գալիս իսպանացի մարզչի անհանդուրժողականությունը, որը նա ցուցաբերում է վերջիններիս նկատմամբ, եթե նրանք անառարկելիորեն չեն կատարում նրա հրահանգները։ Ընդգծվում է, որ Էնրիկեն մտադիր չէ որևէ փոփոխություն մտցնել թիմի խաղաոճում։