Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի երկրորդ տուրում այսօր մի շարք հանդիպումներ են կայացել:
«Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել է ՊՍԺ-ին և երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Հանդիպման հաշիվը խաղի 20-րդ րոպեին բացել է Կայ Հավերցը, իսկ 15 րոպե անց Բուկայո Սական կրկնապատկել է «Զինագործների» առավելություն և ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը:
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Արսենալը» ոչ-ոքի է խաղացել «Ատալանտայի» հետ (0:0), իսկ ՊՍԺ-ն հաղթել է «Ժիրոնային» (1:0):
Օրվա մյուս խաղում «Բայերը» սեփական հարկի տակ ընդունել է «Միլանին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Հանդիպման միակ գնդակը խաղի 51-րդ րոպեին հեղինակել է լևերկուզենյան թիմի խաղացող Վիկտոր Բոնիֆասեն:
Զուգահեռաբար ընթացող խաղում «ՊՍՎ Էյնդհովենը» սեփական հարկի տակ ընդունել է «Սպորտինգին» և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը:
























































