Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Բարսելոնա»-«Յանգ Բոյս» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց կատալոնական թիմի հաղթանակով՝ 5-0 հաշվով։
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ աչքի ընկան Մարտինեսն ու Ռաֆինյան, ևս մեկ գնդակ սեփական դարպասն ուղարկեց հյուրերի ֆուտբոլիստ Կամարան։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև



























































