ՀՊԼ 8-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում ընդունել է «Փյունիկին» և երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպման հաշիվը երկրորդ կեսի մեկնարկին հեղինակել է տանտերերի պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիոն:
«Նոայի» առավելությունը 60-րդ րոպեին կրկնապատկել է ֆրանսիացի հարձակվող Վիրջիլ Պինսոնը՝ Գրեգորիոյի փոխանցումից հետո գրավելով Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը:
Այս հաղթանակի շնորհիվ «Նոան» 10 միավորով բարձրացել է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Ռուի Մոտայի թիմը 5 խաղ է անցկացրել: «Փյունիկը» 6 խաղից հետո նույնքան միավորով նահանջել է 6-րդ տեղը:
























































