Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի խաղում «Բայերը» սեփական հարկի տակ հաղթեց «Վոլֆսբուրգին»՝ 4-3։
Հանդիպման սկզբում ինքնագոլի հեղինակ դարձավ տանտերերի պաշտպան Նորդի Մուկիելեն։ Հետո լևերկուզենյան ակումբի կազմում գոլի հեղինակ են դարձել Ֆլորիան Վիրցը, Ջոնաթան Տան և Պիերոտ Հինչապին: Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան Սեբաստիան Բորնովն ու Մաթիաս Սվանբերգը։
90-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ ստացավ «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յանիկ Գերհարդը։ Երեք րոպե անց Վիկտոր Բոնիֆեյսը գոլ խփեց ու հաղթանակ պարգևեց տանտերերին։
«Բայերը» վաստակեց 9 միավոր և բարձրացավ Բունդեսլիգայի 2-րդ հորիզոնական։ «Վոլֆսբուրգը» 3 միավորով 13-րդ տեղում է։
























































