Ֆրանսիայի 2024/25թթ․ առաջնության 5-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Ռեյմսին»: «Օգյուստ Դելոն» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Խաղի 9-րդ րոպեին հաշիվը բացեց «Ռեյմսի» հարձակվող Կեիտո Նակամուրան: Պատասխան գնդակը խփվեց 68-րդ րոպեին: Փարիզյան ակումբից աչքի ընկավ Ուսման Դեմբելեն:
Լիգա 1-ի շրջանակում իր նորամուտը նշեց ՊՍԺ-ի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը: Ավելի վաղ դարպասապահն իր առաջին հանդիպումը ՊՍԺ-ում անցկացրել էր Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղում:
ՊՍԺ-ն 5 խաղից հետո շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով 13 միավոր: «Ռեյմսը» 5-րդն է՝ 8 միավորով:
























































