Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել է «Բորնմուտին» և 3 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում կայացած խաղի հաշիվը 26-րդ րոպեին բացել է Լուիս Դիասը: 2 րոպե անց տանտերերի կոլումբացի վինգերը կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Եվս մեկ գոլ մինչև ընդմիջում՝ 37-րդ րոպեին, հեղինակել է Դարվին Նունյեսը:
«Լիվերպուլը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է։ Թիմը հինգ խաղում վաստակել է 12 միավոր։
«Բորնմուտը» 5 միավորով 13-րդ տեղում է:
























































