Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»:
Դուբլի հեղինակ դարձավ Նիկոլաս Ջեքսոնը, խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Քոուլ Պալմերը։
Այս խաղից հետո «Չելսին» 10 միավորով բարձրացավ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ «Վեսթ Հեմը» 4 միավորով մնաց 14-րդ տեղում։
























































