Իտալական Ա Սերիայի 4-րդ տուրի շրջանակում «Մոնցան» սեփական հարկի տակ ընդունել էր «Ինտերին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Այս խաղում առաջին գոլը խփեց Դանի Մոտան, իսկ Ինձագիի թիմի կազմում պատասխան գոլը խփեց Դենզել Դումֆրիսը։

Հանդիպմանը հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 57-րդ րոպեին։
Ա Սերիայի գործող չեմպիոններն այս խաղից հետո 8 միավորով կիսում են «Տորինոյի» և «Յուվենտուսի» հետ երկրորդ տեղը՝ առաջատար «Նապոլիին» զիջելով մեկ միավոր։ «Մոնցան» 3 միավորով 14-րդն է մրցաշարային աղյուսակում։
























































