Այս շաբաթ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի (ՀԿԿՖ) երիտասարդական հավաքականը՝ սենսեյ Հովհաննես Սարգսյանի և սենպայ Մհեր Գևորգյանի մարտավկայությամբ, ինչպես նաև ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի հովանու ներքո, Անապայում մասնակցեց «XVI համառուսական երիտասարդական մարտարվեստների փառատոնին»։ Այդ մասին հայտնում է ՀԿԿՖ-ի մամուլի ծառայությունը։
ՀԿԿՖ-ի երիտասարդական հավաքականը մրցաշարում ունեցավ 7 մեդալակիր․
1. Բորիս Պետրոսյան-1-ին տեղ
2. Հասմիկ Սաղաթելյան-2-րդ տեղ
3. Մովսես Պետրոսյան-2-րդ տեղ
4. Էլեն Եփրեմյան- 2-րդ տեղ
5. Արեգ Հազարապետյան- 2-րդ տեղ
6. Գեորգի Հարությունյան-3-րդ տեղ
7. Վլադիկ Վարդանյան-3-րդ տեղ
Վերոնշյալ առաջնության չեմպիոնին հնարավորություն կընձեռվի դարձյալ անվճար հիմունքներով մասնակցել առաջիկայում կայանալիք Աշխարհի առաջնությանը, որը կկայանա Գերմանիայում։