«Միլանը» Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի խաղում խոշոր՝ 4-0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Վենեցիային»։
Մեկական գոլ խփեցին Թեո Էրնանդեսը (2-րդ րոպե), Մատեո Գաբիան (16-րդ րոպե), Քրիստիան Պուլիշիչը (11 մետրանոց) և Թեմի Աբրահամը (29-րդ րոպե):
Հյուրերը խաղն ավարտեցին տասը հոգով. 73-րդ րոպեին Կավիլիան երկրորդ դեղին քարտը ստացավ։
«Միլանն» այս մրցաշրջանում առաջին հաղթանակը տարավ. Պաուլո Ֆոնսեկայի թիմը 5 միավորով բարձրացել է Ա Սերիայի ութերորդ հորիզոնականը։ «Վենեցիան» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
























































