Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին»:
Խաղն ավարտվեց «կարմիր սատանաների» հաղթանակով՝ 3:0: Տեն Հագի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան վերջին շրջանում քննադատությունների ենթարկվող Մաթիաս Դե Լիխտը և Մարկուս Ռեշֆորդը, ով շուրջ 189 օր անց կարողացավ գրավել մրցակցի դարպասը, ինչպես նաև փոխարինման դուրս եկած Ալեխանդրո Գարնաչոն։
Նշենք, որ Դե Լիխտի համար այս գոլն առաջինն էր «կարմիր սատանաների» կազմում:
Տանտերերը խաղի 33-րդ րոպեին չկարողացան իրացնել նշանակված 11 մետրանոցը։ Հյուրերի դարպասապահ Անդրե Օնանան հետ մղեց մրցակցի հարվածը։ Բացի այդ, 79-րդ րոպեին խաղադաշտից ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Ջեք Սթիվենսը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով 8-րդ հորիզոնականում է: «Սաութհեմփթոնը» դեռ միավոր չի վաստակել:
Սաութհեմփթոն — Մանչեսթեր Յունայթեդ՝ 0։3
Գոլերը՝ Դե Լիխտ (35′), Ռեշֆորդ (41′), Գարնաչո (90+6′)
























































