Բերնդ Հոֆմանը հրաժարական է տվել «Համբուրգի» Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից, հայտնում է Kicker-ը: Մարսել Յանսենը ստանձնել է այդ պաշտոնը:
Հոֆմանի պաշտոնանկության պատճառը նրա տարաձայնություններն էին տնօրենների խորհրդի մյուս անդամների` Յոնաս Բոլդտի և Ֆրենկ Ուետշտեյնի հետ: Բացի այդ, աշխատանքից հեռացվեցվել են խորհրդի նախորդ ղեկավար Մաքս Առնոլդ Կետտենին և ակումբի փոխնախագահ Թոմաս Շուլցը:
Մարսել Յանսենը «Համբուրգում» հանդես է եկել 2008-ից 2015 թվականներին: «Դինոզավրերի» ճամբարից նրան պարբերաբար հրավիրում էին Գերմանիայի հավաքական, որտեղ նա անցկացրել էր 45 հանդիպում ազգային հավաքականի կազմում:
Առաջնության դադարեցման պահին «Համբուրգը» 2-րդ Բունդեսլիգայում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, մեկ միավորով զիջելով «Շտուտգարտին» և յոթ՝ «Արմինիային»: