Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին իսպանական «Բարսելոնան» հաջող բանակցություններ է վարում գերմանական «Համբուրգի» հետ։ Այս մասին հայտնում է հեղինակավոր Sky Sports-ը։
Աղբյուրի տեղեկություննորով՝ «կապտանռնագույնները» պայմանագիր կստորագրեն 16-ամյա կենտրոնական պաշտպան Միքայել Բազայի հետ, որը համարվում է Գերմանիայի ամենահեռանկարային տաղանդներից մեկը։
Ձախլիկ ֆուտբոլիստը կատալոնական ակումբի ուշադրությունը գրավել է գրոհներ սկսելու հմտությամբ, գնդակի հետ որակյալ աշխատանքով և արագ առաջադիմելու ունակությամբ։
Միքայելի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված կլինի մինչև 2029 թվականի ամառը։ Ակումբում ծրագրում են պաշտպանին աստիճանաբար ընդգրկել գլխավոր թիմի կազմում, սակայն նա իր առաջին քայլերը կանի «Բարսելոնայի» երիտասարդական թիմում, որտեղ հնարավորություն կունենա ծանոթանալու և հարմարվելու ակումբի խաղային փիլիսոփայությանը։
Հետաքրքրական է նաև մեկ այլ փաստ. Միքայել Բազան Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ջոնաթան Տայի զարմիկն է։


























































