Ֆրանսիայի հավաքականն Ազգերի լիգայի երկրորդ տուրի շրջանակում այսօր սեփական հարկի տակ հաղթեց Բելգիայի հավաքականին։
Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ Դեշամի թիմի։
Ֆրանսիացիների կազմում աչքի ընկան Ռանդալ Կոլո Մուանին և Ուսման Դեմբելեն։
Իտալիայի հավաքականն Ազգերի լիգայի A լիգայի երկրորդ խմբի առաջատարն է 6 միավորով։ Ֆրանսիան և Բելգիան իրենց ակտիվում ունեն երեքական միավոր։ Իսրայելի հավաքակաը դեռ միավոր չի վաստակել։