Եվրոպական հեղինակավոր FourFourTwo հրատարակությունը հրապարակել է ֆուտբոլի պատմության իտալացի լավագույն մարզիչների սեփական վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտին։
«Գուցե Անչելոտին պատմության մեջ ամենաազդեցիկ իտալացի մարզիչը չէ, բայց նա, անկասկած, ամենահաջողակն է: Տակտիկապես ճարպիկ և բազմակողմանի: Կառլոն տարբեր թիմերի հետ հարմարվելու վարպետ է և հետևողականորեն իր թիմերից լավագույն արդյունքներ է ստանում՝ անձնակազմի կառավարման իր գերազանց հմտությունների շնորհիվ:
«Միլանի» և «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի բազմակի հաղթող, Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կառլո Անչելոտին դարձել է նաև առաջին մարզիչը, որը նվաճել է չեմպիոնական տիտղոսները եվրոպական թոփ 5 լիգաներում՝ «Միլանի», «Ռեալ Մադրիդի», «Չելսիի», ՊՍԺ-ի և «Բավարիայի»»,- ասվում է հրատարակության տարածած հաղորդագրության մեջ:
Իտալացի լավագույն մարզիչների հնգյակը՝ ըստ FourFourTwo-ի.
Կառլո Անչելոտի,
Ջովանի Տրապատոնի,
Արրիգո Սակի,
Ֆաբիո Կապելլո,
Վիտորիո Պոցցո:
























































