Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ասել է, թե ինչ է մտածում Ազգերի լիգայում Իտալիայից կրած պարտության մասին (1-3). Դիդյե Դեշամի թիմը 14-րդ վայրկյանին առաջ անցավ հաշվի մեջ, սակայն ի վերջո չկարողացավ նույնիսկ ոչ-ոքի խաղալ։
Իտալացիները հաղթեցին 3-1 հաշվով՝ գոլեր խփելով 30-րդ, 50-րդ և 74-րդ րոպեներին։
«Իտալիայի հավաքականը պարզապես մեզանից լավն էր։ Մենք չկարողացանք մեզ դրսևորել ո՛չ պրեսինգում, ո՛չ պաշտպանությունում։ Ես այդ ամենի բացատրությունը չունեմ:
Լավ սկսեցինք, լի էինք վճռականությամբ, բայց հետո մարտավարական տեսանկյունից դժվարություններ ունեցանք։ Մենք պետք է վերլուծենք իրավիճակը»,- ասել է Գրիզմանը TF1-ին տված հարցազրույցում։
























































