Գերմանական «Ունիոն Բեռլինի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը հրաժարվել են ստանալ իրենց աշխատավարձերը, որպեսզի օգնեն թիմին կորանավիրուսի պանդեմիայի ընթացքում: Ակումբի ղեկավարներն ու աշխատակիցները նույնպես պայմանավորվել են կրճատել աշխատաժամերն ու աշխատավարձերը:
«Սա բացառիկ իրադարձություն է, որի հետ գործ ունենք: Վերջին ամիսներին մեր ակումբի ղեկավարությունը, աշխատակիցները, թիմը և տեխնիկական անձնակազմը քրտնաջան աշխատում է Բունդեսլիգայում հաջող ելույթներ ունենալու համար: Այժմ նրանք մեծ զոհողության են գնում՝ այս ճգնաժամը միասին գոյատևելու համար»,-ասել է բեռլինյան ակումբի նախագահ Դիրկ Զինգլերը:
Հիշեցնենք, որ Կորոնավիրուսային համաճարակի պատճառով Գերմանիայի Բունդեսլիգան դադարեցվել էր մարտի 13-ից: