Կանադայի ազգային հավաքականի և ֆրանսիական «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը կարիերան Իտալիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի։
Այս մասին տեղեկացնում է AS-ը։ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։
«Ծեր սինյորան» ցանկանում է օգտվել ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտի հետ կապված իրավիճակից: Դեյվիդի գործող պայմանագիրը «Լիլի» հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա հունիսի վերջը: Կանադացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Թուրինյան ակումբը կարող է տրանսֆերը ձևակերպել ձմռանը՝ բավականին քիչ վճարելով տրանսֆերի համար, քան այն գնահատվում է (որովհետև լրանում է պայմանագրի ժամկետը), կամ էլ տեղափոխությունը ձևակերպել ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։
























































