«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է վերամիավորվել իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ «Ալ Նասրում», հայտնում է Corriere dello Sport-ը։
Սաուդյան ակումբը 29-ամյա ֆրանսիացու համար պայմանագիր է պատրաստել՝ մեկ մրցաշրջանի համար 20 միլիոն եվրո աշխատավարձով։ Նշվում է, որ «Ալ Նասրը» նախ պետք է վաճառի իր խաղացողներից մեկին, քանի որ ակումբն արդեն ունի բոլոր 8 տեղերը արտասահմանցի խաղացողների համար:
Ռաբյոն ազատ գործակալ է, քանի որ «Յուվենտուսի» հետ պայմանագիրն ավարտվում էր հունիսի վերջին: Ռաբյոն թուրինյան թիմում հանդես է գալիս 2019 թվականից։ Նա ակումբի կազմում անցկացրել է 212 հանդիպում, դարձել 22 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
























































