«Միլանի» նախկին պաշտպան Մաուրո Տասսոտին քննադատել է Թեո Էրնանդեսի և Ռաֆայել Լեաուի վարքագիծը:
Երկու ֆուտբոլիստներն էլ երկրորդ խաղակեսի ընթացքում ջուր խմելու ընդմիջման ժամանակ որոշել են չմոտենալ թիմի գլխավոր մարզչին, այլ նախընտրել են մնալ խաղադաշտի մյուս կեսում: Կողմերը դադար էին վերցնել այն ժամանակ, երբ նրանք գոլ էին խփել «Լացիոյի» դարպասը:
Խաղացողներն իրենց վարքագիծն արդարացրել են նրանով, որ նոր էին դուրս եկել խաղադաշտ և իմաստ չեն տեսել մոտենալու գլխավոր մարզչին:
«Տհաճ էր հետևել այդ ամենին։ Ֆուտբոլիստները պետք է ներողություն խնդրեն, թեկուզ հանդերձարանում։ Դա խենթություն էր և Թեոյի խոսքերը պարզապես հնչում էին ինչպես արդարացում։ Հարաբերությունները ճիշտ չեն»,- Տասսոտիի խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը։
























































