Իտալական «Ռոման» հայտարարել է իսպանացի պաշտպան Մարիո Էրմոսայի տեղափոխության մասին։
Վերջինս տեղափոխվել է Հռոմ ազատ գործակալի կարգավիճակում:
29-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս Մադրիդի «Աթլետիկոյում»: Իսպանացին «Ռոմայում» կխաղա 22 համարի խաղաշապիկով:
Նշենք, որ «Ռոման» հայտարարել է նաև անգլիացի 34-ամյա պաշտպան Քրիս Սմոլինգի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին:

























































