«Նապոլիի» նորեկ Ռոմելու Լուկակուն հրաժարվել է վերցնել 9 համարի մարզաշապիկը, որը պատկանում է Վիկտոր Օսիմհենին։
Նիգերիացի ֆուտբոլիստը, որը ցանկանում էր հեռանալ «Նապոլիից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, դուրս է մնացել Իտալիայի առաջնության համար թիմի հայտացուցակից։ Ա Սերիայի պաշտոնական կայքում օգոստոսի 31-ին Լուկակուն 9-րդ համարն էր:
Սակայն 3-րդ տուրի՝ «Պարմայի» հետ խաղում (2:1) բելգիացի հարձակվողը կրել է 11 համարի մարզաշապիկը։
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, Լուկակուն հրաժարվել է 9 համարը վերցնելու հնարավորությունից՝ Օսիմհենի հանդեպ հարգանքից ելնելով:
Լուկակուն փոխարինման է դուրս եկել նեապոլցիների կազմում իր նորամուտի խաղում և գոլ խփել ավելացված ժամանակում:
























































