«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսին ցանկանում էր գաղտնի պահել Ռոմայի նորեկի անունը, սակայն չի կարողացել դիմադրել։
Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին պաշտպան Մարիո Էրմոսոն կհամալրի «Գայլերի» շարքերը։ Իսպանացու տեղափոխության մասին հայտնել է անձամբ հռոմեացիների գլխավոր մարզիչը։
«Մենք պայմանագիր ենք կնքել նոր կենտրոնական պաշտպանի հետ, բայց ես չեմ կարող ասել, թե ով է նա… լավ, լավ, ես ձեզ կասեմ: Նա Մարիո Էրմոսոն է»,- Դե Ռոսսիի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մարիո Էրմոսոն հեռացավ Մադրիդի «Ատլետիկոյից» նախորդ մրցաշրջանի վերջում, երբ ավարտվեց նրա պայմանագրի ժամկետը: 29-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրությունը էին ցուցաբերում նաև «Ինտերը», «Նապոլին», «Աստոն Վիլան» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
























































