Իտալական Ա Սերիայի երրորդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» Թուրինում հյուրընկալեց «Ռոմային»։
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Նշենք, որ այս խաղում թուրինյան թիմի կազմում նորամուտը նշեցին թիմի նորեկներ Տեուն Կուպմեյներսը, Ֆրանսիշկու Կոնսեյսաուն և Նիկո Գոնսալեսը։ Հռոմեական թիմի կազմում նորամուտը նշեցին Ալեքս Սաելմակերսն ու Մանու Կոնեն։

Այս խաղից հետո «Յուվենտուսն» իր ակտիվում ունի 7 միավոր և «Ինտերի» ու «Տորինոյի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռոման» 2 միավորով 14-րդ տեղում է։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ուդինեզեն» 1-0 հաշվով հաղթեց «Կոմոյին»։
























































