«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ ՌՊԼ-ի 7-րդ տուրի խաղում տարած հաղթանակը (3-0։ Սպերցյանն այս մրցաշրջանում խփեց իր առաջին գոլը՝ իրացնելով 11 մետրանոցը:
«Փառք Աստծո, որ հանդիպումն ավարտվեց այսպես։ Լավ է, որ մենք իրացրինք մեր հնարավորությունները։
Բավականին վստահ հաղթանակ տարանք։ Մինչ այդ մենք խաղացինք «Դինամոյի» և «Նիժնի Նովգորոդի»- դեմ․ շատ կարևոր ինը միավոր է: Մենք մեր աշխատանքը լավ կատարեցինք»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում Чемпионат-ը։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակեց 15 միավոր և զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Նույնքան միավորով երրորդ տեղում է «Լոկոմոտիվը»:
























































