Իտալիայի Ա Սերիայի առաջնության երրորդ տուրի խաղում հանդիպեցին «Ֆիորենտինան» ու «Մոնցան»։
Հանդիպման ընթացքում հյուրերը հաղթում էին 2-0 հաշվով, սակայն 96-րդ րոպեին տանտերերի կազմում թիմի նորեկ Ռոբին Գոսենսը փրկեց «մանուշակներին» պարտությունից։ Մինչ այդ աչքի էր ընկել թիմի մյուս նորեկը՝ Մայքլ Քինը։
«Ֆիորենտինան» վաստակեց երրորդ միավորը, մրցակիցը՝ երկրորդ։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Վերոնան» 2-0 հաշվով արտագնա խաղում հաղթեց «Ջենոային»։
























































