Անտոնիո Կոնտեն խոսել է Ռոմելու Լուկակուի յուրահատուկ հատկանիշների մասին։ 31-ամյա բելգիացի հարձակվողը «Նապոլի» է տեղափոխվել մի քանի օր առաջ։
«Ի՞նչ կարող եմ ասել Ռոմելուի մասին: Նա յուրահատուկ կենտրոնական հարձակվող է: Սովորաբար խոշոր հարձակվողները մի փոքր դանդաղ են գործում, նրանք չունեն լավագույն արագությունը խաղադաշտում՝ տարածությունն օգտագործելու համար:
Ես միշտ Լուկակուին բնութագրել եմ որպես ամերիկյան ֆուտբոլի ներկայցուցիչ. նա 190 սմ հասակ ունի, բայց նաև շատ արագ է։ Նա հզոր ֆուտբոլիստ է, մեզ պետք է մեկը, ով կարող է պահել գնդակը, կապել խաղն այլ խաղացողների հետ, գտնել կոմբինացիաներ և միևնույն ժամանակ լինել մեկը, ով կարող է բացվել դեպի ազատ տարածություններ և ստեղծել վտանգավոր պահեր:
Դրա համար կարծում եմ, որ նա բացառիկ ֆուտբոլիստ է: Ու արդեն ավելացնելով, որ նաև շատ լավ մարդ է, ամեն ինչ կանեի նրա համար։ Եվ նա գիտի իր պատասխանատվությունը իմ, «Նապոլիի» և երկրպագուների հանդեպ»,- մեջբերում է «Նապոլիի» գլխավոր մարզիչին The Mirror-ը:
























































