«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնի Կոնտեն քննադատել է տրանսֆերային պատուհանի ժամկետները։
«Դա պարզապես անհեթեթություն է․․. Դուք պետք է մարզեք ֆուտբոլիստների, ովքեր պատրաստվում են հեռանալ և սպասել նրանց, որոնց հետ երբեք չեք աշխատել և չգիտեք, թե ինչ մարզավիճակում են նրանք գտնվում:
Ֆուտբոլն անընդհատ զարգանում է, բայց ինչ-որ մեկը պետք է նայի այս զավեշտալի կանոնին, որը վնասում է բոլոր մարզիչներին և ակումբներին:
«Պարմայի» հետ խաղում մենք ոչ մի կիսապաշտպան չունեինք պահեստայինների նստարանին, քանի որ երեկ երկու ֆուտբոլիստ վարձավճարով գնացին։ Պետք էր աղոթել, որ Լոբոտկային ու Անգիսային ոչինչ չպատահի։ Հուսով եմ, որ ապագայում ամեն ինչ կփոխվի, քանի որ բոլորը պատրաստ են փոխել ձևաչափերն ու կանոնները։ Լուկակուն երկու մարզում է անցկացրել, Ներեսը նոր է եկել, և այժմ մենք կփորձենք առավելագույնս օգտագործել միջազգային դադարը։ Միևնույն ժամանակ, ՄաքՏոմինայն ու Գիլմորը միայն հաջորդ շաբաթ կմիանան թիմին, ուստի այս կերպ աշխատելը շատ դժվար է դառնում»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
























































