Նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը դուրս է մնացել իտալական «Նապոլիի» հայտացուցակից։
Նեապոլիտանական ակումբը հեռացրել է հարձակվողին և պաշտպան Մարիո Ռուին Սերիա Ա-ի համար հայտացուցկից։ «Նապոլին» ֆուտբոլիստներին այլևս նախագծի մաս չի համարում:
«Չելսին» հետաքրքրված էր նիգերիացի հարձակվողի տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ, սակայն բանակցություններն արդյունք չտվեցին:
Օսիմհենն ու պաշտպան Մարիո Ռույը ցանկանում են հեռանալ «Նապոլիից», բայց սեփական պայմաններով, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































